26 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդիկ կշարունակեն կորցնել իրենց աշխատանքն AI-ի պատճառով․ ահազանգում է Բիլ Գեյթսը

Մարդիկ կշարունակեն կորցնել իրենց աշխատանքն AI-ի պատճառով․ ահազանգում է Բիլ Գեյթսը

Մարդիկ կշարունակեն կորցնել իրենց աշխատանքն արհեստական ​​բանականության պատճառով, քանի որ բիզնեսի խթանման համակարգը սխալ է, այն ազդարարում է՝ «Վարձիր ռոբոտ, ազատիր մարդու, և ամեն ինչ լավ կլինի»»․ հայտարարել է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը։

The Observer-ին տված հարցազրույցում նա նեյրոնային ցանցերի դարաշրջանը նկարագրել է որպես «էվոլյուցիոն իրադարձություն», որի ընթացքում մարդիկ դադարում են լինել մոլորակի ամենախելացի էակները։

Գեյթսը կարծում է, որ աշխատաշուկան կբախվի լուրջ ցնցումների, քանի որ արհեստական ​​բանականությունը կփոխարինի գրեթե բոլոր մասնագետներին՝ ոչ միայն մտավոր գործով զբաղվողներին, այլև, ռոբոտների ի հայտ գալով, նաև ֆիզիկական աշխատանք կատարողներին։

Microsoft-ի նախկին ղեկավարը համոզված է՝ կառավարությունները ստիպված կլինեն եկամտի նոր աղբյուրներ փնտրել՝ աշխատանքը կորցրած մարդկանց կարիքները, ապագա կրթությունը և վերապատրաստումը ֆինանսավորելու համար։ Գեյթսը կողմ է արտահայտվում նաև արհեստական բանականության օգտագործման համար հարկերի ներդրմանը՝ հնարավոր է «տոկենների հարկի» տեսքով։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ