27 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինչև 2050 թվականը գազի համաշխարհային պահանջարկը կաճի մինչև տարեկան 5.5 տրիլիոն խմ․ Պուտին

Մինչև 2050 թվականը գազի համաշխարհային պահանջարկը կաճի մինչև տարեկան 5.5 տրիլիոն խմ․ Պուտին

Ռուսաստանին գազի համաշխարհային շուկայից հեռացնելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ ունի, որոնք, առաջին հերթին, հանգեցնում են օտարերկրյա սպառողների համար չափազանց բարձր ծախսերի։ Այս մասին, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գագաթնաժողովում։

ՌԴ ղեկավարը նշել է, որ ռուսական գազային ընկերությունները վերջին տարիներին որոշակի դժվարությունների են բախվել, այդ թվում՝ որոշ երկրների սահմանած սահմանափակումներին։

Ըստ Պուտինի՝ գազի համաշխարհային պահանջարկը շարունակելու է աճել, ուստի՝ անհրաժեշտ է զարգացնել նոր հանքավայրեր, արդիականացնել վերամշակման օբյեկտները և ներդրումներ կատարել տրանսպորտային նախագծերում։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ հույս ունի՝ GECF-ի իր գործընկերները կկիսեն այս տեսակետը, և որ գազի արդյունաբերության մեջ երկարաժամկետ ներդրումների խթանման վերաբերյալ քննարկումը կարտացոլվի կազմակերպության աշխատանքում և կհանգեցնի կոնկրետ որոշումների։

Պուտինը հավելել է, որ պատժամիջոցները սովորաբար կիրառվում են անարդար մրցակցությունը խթանելու համար, ինչը հանգեցնում է բոլորի համար ծանր հետևանքների։

Գազի համաշխարհային շուկան կայունացնելու համար անհրաժեշտ է քննարկել հակամարտությունների դադարեցման և պատժամիջոցների վերացման հարցը։

Գազի սպառման աճի միտումը կշարունակվի։ Այսպիսով՝ մինչև 2050 թվականը գազի համաշխարհային պահանջարկը կաճի տարեկան մինչև 5.5 տրիլիոն խորանարդ մետր, իսկ միջազգային մատակարարումները կավելանան մոտ 1.5 անգամ։
Նրա խոսքով՝ գազի համաշխարհային սպառումը 2025 թվականին աճել է 1.2%-ով՝ հասնելով 4.2 տրիլիոն խորանարդ մետրի։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ