27 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՊՀ-ում ձերբակալվածներ կան․ ինչի՞ համար են կասկածվում սահմանադրագետն ու պատմաբանը

ԵՊՀ-ում ձերբակալվածներ կան․ ինչի՞ համար են կասկածվում սահմանադրագետն ու պատմաբանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառք ստանալու և կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքով 4 անձ բերման է ենթարկվել։ Ըստ կոմիտեի՝ նրանց թվում են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը (կաշառք ստանալու մեղադրանքով) և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը (կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով):

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հաղորդվում»,- նշել են իրավապահ կառույցից։

Նշենք, որ ԵՊՀ վերոնշյալ ամբիոնների վարիչներն են սահմանադրագետ Վարդան Այվազյանն ու պատմաբան Էդիկ Մինասյանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ