
Պուտինն Ադրբեջանին համարում է Ռուսաստանի «կայուն և հուսալի գործընկերը»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանին համարում է Ռուսաստանի «կայուն և հուսալի գործընկերը», այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։
Նա այս կարծիքը հայտնել է՝ մեկնաբանելով Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների ելույթները։
ՌԴ նախագահը հավելել է, որ էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ ակտիվ երկխոսություն է վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։


