
ԱՄՆ-ից կպահանջվի 6 միլիարդ դոլար Իրանի հետ մարտական գործողություններում կորցրած սարքավորումները փոխարինելու համար
Պենտագոնին ավելի քան 6 միլիարդ դոլար կպահանջվի Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրած սարքավորումները փոխարինելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ գործակալության՝ ծրագիրը ներառում է նաև կորցրած ինքնաթիռների, այդ թվում՝ թանկարժեք հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքերի փոխարինում։
Ավելի վաղ The Hill թերթը հայտնել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողության համար ԱՄՆ ծախսերը հասել են 47 միլիարդ դոլարի։
Պատերազմի ազդեցությունն էներգակիրների համաշխարհային գների վրա բացասաբար է անդրադարձել հանրապետական թեկնածուներին ցուցաբերվող աջակցության վրա և նվազեցրել նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը։ Թրամփի Հանրապետական կուսակցությունը Կոնգրեսի երկու պալատներում էլ ունի փոքր առավելություն։


