28 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետական մարմինները պետք է կարողանան ազդել սոցցանցերի գործունեության վրա․ Պուտին

Պետական մարմինները պետք է կարողանան ազդել սոցցանցերի գործունեության վրա․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պետական մարմինները պետք է կարողանան ազդել իրենց երկրներում սոցիալական ցանցերի գործունեության վրա՝ անվտանգությունն ապահովելու համար. հայտնում է Интерфакс-ը։

Որպես օրինակ ՌԴ ղեկավարը բերել է Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունները։

Պուտինի խոսքով՝ Ֆրանսիայի ղեկավարությունը ևս նշում է, որ երկրի խոշոր քաղաքներում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդում են սոցցանցային հարթակները։

«Նրանք քիչ կամ ընդհանրապես ազդեցություն չունեն իրենց երկրում սոցիալական ցանցերի գործունեության վրա», - նշել է նա։

Նա բերել է նաև Իրանի օրինակը։ Ըստ նրա՝ ճգնաժամի հետ մեկտեղ՝ Իրանի փողոցներում տեղի ունեցած իրադարձությունները մեծ մասամբ նախաձեռնվել են այն սոցիալական ցանցերի հարթակներում, որոնք Իրանի իշխանությունները չեն կառավարել կամ վերահսկել։

Պուտինը նշել է, որ եթե երկիրը «չունի լիակատար ինքնիշխանություն տեղեկատվական ոլորտում, ապա այն ինքնիշխանություն չունի»։

«Սա անհնար է ժամանակակից աշխարհում։ Ես ուղղակի ուզում եմ, որ սա ակնհայտ և հասկանալի լինի։ Բայց ես չեմ ուզում հիմա որևէ քաղաքական դատողություն անել. եկեք ընդհանրապես խուսափենք նման քաղաքական դատողություններից։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Թեհրանի փողոցներում ճգնաժամի ծավալման ժամանակ, մեծ մասամբ նախաձեռնվել էր սոցիալական ցանցերում, որոնք Իրանի իշխանությունները չէին կառավարում կամ վերահսկում», - նշել է ՌԴ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները կարող էին անել միայն մի բան. «փակել ամեն ինչ»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ