
Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո։ Ճշգրիտ ամսաթիվը դեռևս որոշված չէ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսով՝ Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում Ռուսաստանը ներկայացնող պատվիրակության կազմը դեռևս վերջնականապես չի որոշվել, չնայած «հիմնական կորիզը» պարզ է։
Ուշակովը հավելել է, որ ուկրաինական կարգավորման հարցում եվրոպացի բանակցողների մասին խոսք չկա. ներկայում կա միայն Ուկրաինայի հարցով եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները վերսկսելու համաձայնություն։


