29 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն պնդում է՝ «ընտրությունները գողացել են»

Նեթանյահուն պնդում է՝ «ընտրությունները գողացել են»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հայտարարել է, որ ազգությամբ արաբ քաղաքացիների իրականացրած ընտրակեղծիքները թույլ չեն տվել իրեն հստակ հաղթանակ տանել երկրում անցկացված ընտրություններում․ գրում է Politico-ն։

«Լիկուդ»-ի տարածած և Նեթանյահուի վերահրապարակած հայտարարության մեջ աջակողմյան այս կուսակցությունը խիստ քննադատության է ենթարկել ընտրությունների նախնական արդյունքները՝ պնդելով, որ «շատ արաբական բնակավայրերի ընտրատեղամասերում ընտրությունների գողության ապացույցներ կան», և կոչ է արել իրավապահ մարմիններին «գործել կոշտ և արագ»։

Այս մեղադրանքները չեն հաստատվել, և «Լիկուդ»-ը որևէ ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու իր պնդումները։

Ընտրությունների նախնական արդյունքները դեռևս հստակ չեն։ Քանի որ ո՛չ Նեթանյահուի դաշինքը, ո՛չ էլ նրա մրցակից Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմությունը չեն մոտեցել անհրաժեշտ 61 տեղանոց մեծամասնությանը, իսկ կոալիցիոն կառավարության ձևավորումը դառնում է իրատեսական հավանականություն։ Սա գրեթե երաշխավորում է, որ իսրայելական նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները կտևեն մի քանի շաբաթ։

Իսրայելում արաբ ընտրողների մասնակցության ռեկորդային ցուցանիշն արտացոլում է այն զայրույթն ու հիասթափությունը, որ առկա է պաղեստինյան բնակչության մոտ Նեթանյահուի վարած քաղաքականության պատճառով։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ արաբական կուսակցությունները գերազանցել են սպասելիքները՝ գրեթե կրկնապատկելով իրենց տեղերի քանակը (10-ից հասցնելով 19-ի) և դրանով իսկ ձեռք բերելով հնարավոր ազդեցություն ապագա կառավարության նկատմամբ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ