29 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընտրություններ Իսրայելում․ ձայների ավելի քան 89 %-ը հաշվարկված է, կոալիցիայի հեռանկարները՝ անորոշ

Ընտրություններ Իսրայելում․ ձայների ավելի քան 89 %-ը հաշվարկված է, կոալիցիայի հեռանկարները՝ անորոշ

Իսրայելում խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 89.8%-ի հաշվարկից հետո գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցող դաշինքն ավելի շատ ձայներ է ստացել, քան Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքը, սակայն ոչ բավարար՝ կառավարություն կազմելու համար․ հայտնում է BBC-ն։

Նախնական արդյունքների համաձայն՝ արաբական կուսակցությունները ռեկորդային թվով տեղեր են ստանում Քնեսեթում և կարող են վճռորոշ դեր խաղալ կոալիցիա կազմելու գործում, սակայն ո՛չ Նեթանյահուն, ո՛չ էլ Այզենկոտը պատրաստ չեն համագործակցել նրանց հետ։

Վերջին տվյալների համաձայն՝ Նեթանյահուի դաշինքը կարող է հույս դնել Քնեսեթի 53 մանդատի վրա (ներառյալ՝ նրա «Լիկուդ» կուսակցության 26 մանդատը), մինչդեռ ընդդիմադիր դաշինքը՝ 48-ի։

Արաբական 2 կուսակցություն գրանցել է իր լավագույն արդյունքները․ նրանք կարող են ստանալ 19 մանդատ։

Ձայների հաշվարկը, ինչպես սպասվում է, կշարունակվի մինչև ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ը։

Պաշտոնական արդյունքները կհայտարարվեն ընտրություններից մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 4-ին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ