30 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնարավոր է՝ հայտնաբերվել են «Նոյյան տապանի ածխացած մնացորդները»․ Daily Mail

Հնարավոր է՝ հայտնաբերվել են «Նոյյան տապանի ածխացած մնացորդները»․ Daily Mail

Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող նավանման հսկայական կազմավորումը երկար ժամանակ բորբոքել է ենթադրությունները, որ դրա մակերևույթի տակ կարող են թաքնված լինել Նոյյան տապանի մնացորդները․ գրում է Daily Mail-ը։

Ըստ Աստվածաշնչի՝ այս նավը պատսպարել է Նոյին, նրա ընտանիքին և կենդանիներին աղետալի ջրհեղեղի ժամանակ, որը, ըստ աստվածաշնչյան որոշ ժամանակագրությունների, տեղի է ունեցել ավելի քան 4300 տարի առաջ։

Այժմ Արարատ լեռան մոտ գտնվող կազմավորումն ուսումնասիրող հետազոտողները հայտնել են գետնի տակ ածխացած փայտ հայտնաբերելու մասին, ինչը հույսեր է արթնացնում, որ այն կարող է հուշում դառնալ աստվածաշնչյան այս առեղծվածի լուծման համար։

Նմուշներն ուղարկվել են փորձաքննության՝ դրանց տարիքը պարզելու և փայտի տեսակը որոշելու համար։

Noah's Ark Scans-ի հիմնադիր և նախագծի փոխնախագահ Էնդրյու Ջոնսը Daily Mail-ին հայտնել է, որ մոտ 30 ֆուտ (շուրջ 9 մետր) խորության վրա հայտնաբերվել է ինչպես ածխացած, այնպես էլ չածխացած փայտ՝ հավելելով, որ «հնարավոր է՝ մենք գտել ենք Նոյյան տապանի ածխացած մնացորդները»։

Նա նաև խոստովանել է, որ այն կարող է մնացած լինել հովվի խարույկից, որը նա «ակամա որոշել է վառել՝ դարեր առաջ տապանը որպես ապաստարան օգտագործելիս»։

Հետազոտողների խումբը ենթադրում է, որ փայտը կարող էր այրվել կա՛մ միտումնավոր, կա՛մ կայծակի հարվածի, կա՛մ էլ հրաբխային ակտիվության հետևանքով։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ