30 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին հատկապես կարևոր է Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության և կայունության ամրապնդումը, ինչպես նաև խաղաղ համակեցության և երկխոսության շարունակությունը։

Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն այս հայտարարությունն արել է Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում։

Նա նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը և տարածաշրջանում տնտեսական զարգացման հույս ունի։

«Տնտեսական հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության անկյունաքարն են»,- ասել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ