
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Իսպանիայի զինամթերքի գործարանում
Հզոր պայթյուն է որոտացել Իսպանիայի Գրանադա քաղաքի զինամթերքի գործարանում. հաղորդում է elconfidencial.com-ը։
Ըստ տեղեկությունների՝ մինչ այժմ լուրջ վնասվածքների մասին հաղորդագրություններ չկան։
Դեպքը տեղի է ունեցել թափոնների այրման գոտում, մասնավորապես՝ Էլ-Ֆարգե շրջանի արդյունաբերական շենքում՝ զինամթերքի գործարանում, որտեղ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Cadena SER-ի տվյալներով՝ հարևան քաղաքների բնակիչները զգացել են պայթյունը։


