
Արաղչին ասել է՝ որ դեպքում Թեհրանը կբանակցի Վաշինգտոնի հետ
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսել-չսկսելու վերաբերյալ որոշում կկայացնի միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը համաձայնի Թեհրանի պայմաններին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հավելել է, որ այս փուլում Թեհրանը ուղղակի բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում, և կողմերի միջև խորհրդակցություններն ու ուղերձների փոխանակումն ընթանում են բացառապես միջնորդների միջոցով։


