01 Նոյ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հոգևոր առաջնորդը հանդիպում է ունեցել ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հետ

Իրանի հոգևոր առաջնորդը հանդիպում է ունեցել ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հետ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել առաջնորդի և իրանական ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում Խամենեին հրամայել է Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ին և Իսրայելին առնչվող ենթակառուցվածքներին անհապաղ և արդյունավետ հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման». գրում է իրանագետ Վարդանան Ոսկանյանը։

«Բազմիցս եմ նշել, որ Իրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակողական և առանց «սեթևեթանքների»:

Նշված տեղեկատվության մեջ ուշագրավ է, երկու հանգամանք՝ այն որ առաջնորդը հանդիպում և հրամաններ տալիս է ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարությանը, այսինքն ամբողջովին իրականացնում է իր գործառույթները, իսկ երկրորդը՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» պատասխան հարվածների հրամանի հանգամանքն է։

Նախորդ պատերազմում նույնպես Իրանի պատասխան հարվածներն ընդգրկում էին Պարսից ծոցի բոլոր  երկրներն, ուստի արդյո՞ք հրամանը նշանակում է, որ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս, և արդյո՞ք դրանց շարքում լինելու է Իսրայելին նավթի հիմնական մատակարարներից արհեստածին Ադրբեջանը։

Հարցի հստակ պատասխանը, կարծում եմ՝ ունեն միայն Իրանում սահմափակ թվով որոշում կայացնողներ, սակայն ուշագրավ է, որ այս երկրի պետական հեռուստատեսության ամենադիտվող հաղորդումներից մեկով վերջերս քննարկվում էր հենց Բաքվի բարբարոսկան վարչախմբի նավթագազային ենթակառուցվածքների խոցելիության խնդիրը»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ