03 Նոյ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ սպասել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքներից․ BBC

Ի՞նչ սպասել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքներից․ BBC

Երկու տարի առաջ Դոնալդ Թրամփը վստահորեն հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այն ժամանակ նա ստացավ ձայների մեծամասնությունը, բայց այժմ նման աջակցությունն այլևս տարբերակ չէ. ամերիկացիները փնտրում են այլընտրանք:

Սա դեմոկրատների համար բացում է դուռ՝ Կոնգրեսի մեկ, և հնարավոր է՝ երկու պալատների վրա վերահսկողություն ձեռք բերելու համար, ինչը միայն կավելացնի նախագահի խնդիրները. գրում է BBC-ին։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի են ունենում միջանկյալ ընտրություններ, որոնցում ընտրվում են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, սենատորների մեկ երրորդը, նահանգապետերը և բազմաթիվ նահանգային օրենսդիր մարմինների անդամներն, ինչպես նաև շատ այլ տեղական պաշտոնյաներ։

Այս փուլում նախագահական ընտրություններ չեն լինի: Այս հանգամանքը զգալիորեն նվազեցնում է մասնակցությունը։ Թրամփն այս տարի դարձավ 80 տարեկան, և նրա միջին վարկանիշն, ըստ բոլոր հարցումների, 36-37 % է։

Արտաքին քաղաքականությունը հազվադեպ է կենտրոնական տեղ զբաղեցնում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում, եթե դրա հետևանքներն ուղղակիորեն չեն ազդում ամերիկացիների վրա։ Այս անգամ, սակայն, Թրամփը բազմիցս փորձել է վառելիքի գների աճը կապել ոչ այնքան Իրանի դեմ իր ռազմական արշավի, որքան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ։

Հանրապետականներին շատ քիչ բան է պետք Ներկայացուցիչների պալատում իրենց մեծամասնությունը կորցնելու համար. նրանք ներկայումս զբաղեցնում են 218 տեղ դեմոկրատների 214-ի դիմաց, որոնցից մի քանիսը դեռևս թափուր են։ 2024 թվականի ընտրություններից անմիջապես հետո հարաբերակցությունը 220-ի և 215-ի էր։

Մասնագետները վաղուց են նշել՝ շատերը մտահոգված, որ Կոնգրեսի կարևորությունն աստիճանաբար նվազում է նախագահի հաշվին։ Նախագահը ղեկավարում է հսկայական կառավարական ապարատ, որը թույլ է տալիս արագորեն իրականացնել իր որոշումները։ Այնուամենայնիվ, Կոնգրեսի մեկ, և հատկապես երկու պալատներում մեծամասնությունը դեմոկրատներին կտա որոշակի լծակներ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ