03 Նոյ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն կհամախմբի Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններին՝ քննարկելու պատերազմի ավարտի հարցը․ Ուիթքոֆ

ԱՄՆ-ն կհամախմբի Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններին՝ քննարկելու պատերազմի ավարտի հարցը․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Աբու Դաբիում ԱՄՆ-ն կհամախմբի Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններին՝ քննարկելու ուկրաինական պատերազմի ավարտի հարցը։

The Guardian-ի փոխանցմամբ՝ Ուիթքոֆը նշել է, որ քննարկումները կվերաբերեն «պատերազմից հետո անվտանգության համաձայնագրերին, լարվածության թուլացմանը, հումանիտար միջոցառումներին և պատերազմի դադարեցմանը»։

Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնում է, որ բանակցություններում ԱՄՆ-ն կներկայացնեն Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է եռակողմ բանակցությունների նոր փուլին՝ երկու շաբաթ առաջ Սանկտ Պետերբուրգում Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո։

Ուիթքոֆը նաև հայտնել է, որ այս շաբաթ Բրյուսելում ամերիկացի բանակցողները կհանդիպեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը և Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու տնտեսական հնարավորությունները»։

Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները հնարավոր խաղաղ համաձայնագրի պայմանների շուրջ դեռևս խիստ տարբերվում են։ ԱՄՆ միջնորդությամբ անցկացված վերջին եռակողմ խաղաղ բանակցությունները տեղի էին ունեցել փետրվարին՝ նախքան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ