03 Նոյ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որո՞նք են ճանապարհորդների համար աշխարհի 15 ամենաանվտանգ քաղաքները 2027 թվականին

Որո՞նք են ճանապարհորդների համար աշխարհի 15 ամենաանվտանգ քաղաքները 2027 թվականին

Ցյուրիխը, Ամստերդամը և Ռեյկյավիկը եվրոպական այն քաղաքներից են, որ ճանապարհորդների համար ամենաանվտանգն են. գրում է Euronews-ը։

2027 թվականին ճանապարհորդությունների համար աշխարհի ամենաանվտանգ քաղաքները դասակարգող նոր ուսումնասիրության համաձայն՝ առաջին տեղում է հայտնվել Կանադայի Մոնրեալ քաղաքը, իսկ լավագույն 15-յակում տեղ է գտել 9 եվրոպական ուղղություն։

Berkshire Hathaway Travel Protection ապահովագրական ընկերության հրապարակած այս ցուցակը կազմվել է՝ հիմնվելով ԱՄՆ-ից ճանապարհորդների շրջանում հայտնի 38 միջազգային և ներքին քաղաքների նախնական ընտրանքի, ինչպես նաև ավելի քան 1500 մարդու շրջանում անցկացված հարցման վրա։

Այնուհետև ճանապարհորդներին, որոնք այցելել էին այդ 38 վայրերից որևէ մեկը, խնդրել են գնահատել դրանք՝ հիմնվելով անվտանգության տարբեր չափանիշների և իրենց անձնական փորձառության վրա։ Հարցման արդյունքները համադրվել են Numbeo-ի և The Economist-ի անվտանգության ինդեքսների, ինչպես նաև GeoSure Global-ի կողմից քաղաքներին տրված գնահատականների հետ։

Ըստ ընկերության՝ կարևոր է հաշվի առնել, որ այս գնահատականներն արտացոլում են անվտանգության իրավիճակը 2026 թվականի օգոստոսին՝ հարցման անցկացման պահին։ Հետևաբար, դրանք չեն արտացոլում «հենց այս պահին տեղի ունեցող իրադարձությունները»։

Լավագույն 15-յակում գերիշխում են եվրոպական քաղաքները՝ զբաղեցնելով 9 տեղ։ Եվրոպական երկու քաղաք՝ Ցյուրիխը (Շվեյցարիա) և Ամստերդամը (Նիդեռլանդներ), հայտնվել են վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակում։

15 քաղաքների շարքում են Տոկիոն (Ճապոնիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա), Օսլոն (Նորվեգիա), Սինգապուրը, Վենետիկը (Իտալիա), Սիդնեյը (Ավստրալիա), Հոնոլուլուն (Հավայան կղզիներ), Դուբլինը (Իռլանդիա), Կոպենհագենը (Դանիա), Բարսելոնան (Իսպանիա), Սան Ֆրանցիսկոն (ԱՄՆ), Փարիզը (Ֆրանսիա)։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ