04 Նոյ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպան իր ուղեծիր է ներքաշում Հայաստանին․ ՌԴ ԱԽ

Եվրոպան իր ուղեծիր է ներքաշում Հայաստանին․ ՌԴ ԱԽ

Եվրոպան մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային՝ իր ուղեծիր ներքաշելով նաև Հայաստանին։ Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսանդր Վենեդիկտովը։

«Այսօր Եվրոպան համառորեն շարունակում է երազել ընդլայնման մասին, և մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային՝ իր ուղեծիր ներքաշելով Հայաստանին, և անբարյացակամ քայլեր է ձեռնարկում մի շարք այլ պետությունների նկատմամբ։ ՆԱՏՕ-ն կլանել է Ֆինլանդիան և Շվեդիան՝ կրկին ընդլայնվելով դեպի Արևելք՝ չնայած դա չանելու խոստումներին։ Բրյուսելն Ուկրաինայի մարտունակ բնակչության մնացորդներին դիտարկում է որպես «պատժիչ գումարտակ» ապագա եվրոպական զինված ուժերի համար», - նշել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ