
Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրած Վահագն Դադրյանի թվային արխիվը հասանելի կդառնա
Կալիֆորնիայում նոյեմբերի 15-ին անվճար հասանելիություն կբացվի Հայոց ցեղասպանության հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվին:
Շնորհանդեսը տեղի կունենա «Արարատ-Էսքիջյան» թանգարանում․ հայտնել է Կալիֆորնիայի համալսարանը:
Հավաքածուն ներառում է ավելի քան 100 հազար էջ փաստաթղթեր, նամակագրություններ, չհրատարակված ձեռագրեր և հետազոտական աշխատանքներ: Դրանց թվայնացումը տևել է 16 տարի:
Արխիվը հասանելի կլինի օգտատերերին ամբողջ աշխարհում:


