
Թուրքիան պատրաստ է կրկին առաջարկել Ստամբուլը որպես ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վայր․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման թեման կրկին քննարկելու մտադրության մասին․ գրում է ТАСС-ը։
«Մենք բազմիցս քննարկել ենք այս հարցերը պարոն Պուտինի հետ և կրկին կանենք։ Ինչպես գիտեք, մենք անցյալ շաբաթ խոսել ենք պարոն Զելենսկիի հետ և կրկին կզրուցենք։ Կապի մեջ ենք պարոն Թրամփի, եվրոպացի առաջնորդների և բոլոր ներգրավված կողմերի հետ», - նշել է թուրք առաջնորդը Բաքվից վերադառնալուց հետո։
«Մենք ինտենսիվ ջանքեր ենք գործադրում այս պատերազմը դադարեցնելու համար։ Երախտագիտությամբ հետևում և աջակցում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին։ Եվ այսօր մենք ասում ենք, որ այս արյունահեղությունը պետք է դադարեցվի», - ընդգծել է Էրդողանը։
Անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է կրկին առաջարկել Ստամբուլը որպես ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վայր։


