
Թուրքիայի մետալուրգիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել․ կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Իզմիր քաղաքի Ալիաղա արդյունաբերական թաղամասում գտնվող «Հաբաշ» մետալուրգիական գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է խոշոր հրդեհ։
Պայթյունը տեղի է ունեցել աշխատանքային ժամին և ուղեկցվել է հզոր ցնցող ալիքով, որը զգացել են մոտակա տարածքների բնակիչները։ Անմիջապես դրանից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայրից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ քաղաքի վրա ծխի խիտ ամպեր են կուտակվել։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները, այդ թվում՝ բազմաթիվ հրշեջ խմբեր, շտապօգնության մեքենաներ և ոստիկանություն, արագ ժամանել են դեպքի վայր։
Դեպքի պատճառը ներկայում անհայտ է։ Տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, շատերը մնացել են փլատակների տակ։


