
Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ մոտեցումն անվտանգության երաշխիքների քննարկման հարցում․ Լավրով
Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ մոտեցումն Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում անվտանգության երաշխիքների քննարկման հարցում․ այդ մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես լսեցի Մարկո Ռուբիոյի հայտարարությունն այն մասին, որ անվտանգության հարցերն Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում և ուկրաինական հակամարտության շուրջ ընդհանուր իրավիճակում գլխավոր թեման են լինելու։ Ավելին՝ Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների օրակարգում գլխավորապես լինելու են Ռուսաստանի, Ուկրաինայի և տարածաշրջանի ընդհանուր անվտանգության հարցերը։ Մենք ողջունում ենք այս մոտեցումը», - նշել է Լավրովը։
Աբու Դաբիում բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-ին։
Կրեմլը բացառել է Եվրոպայի մասնակցությունն Աբու Դաբիում կայանալիք բանակցություններին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի միջև Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը կանցկացվի եռակողմ ձևաչափով։


