
Մենք կողմնակից ենք երկխոսությանն ու բանակցություններին, բայց չենք հանձնվի ուժի և բռնության առաջ․ Մասուդ Փեզեշքիան
Մենք կողմնակից ենք երկխոսությանն ու բանակցություններին․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա նշել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կարգադրել է դադարեցնել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը։
«Մենք կարող ենք արժանապատվորեն երկխոսության մեջ մտնել և արժանապատիվ կերպով լուծել խնդիրը։ Մենք կողմնակից ենք երկխոսությանը և բանակցություններին։ Տրամաբանությունը թելադրում է, որ եթե մենք կարող ենք մեր իրավունքներին հասնել բանակցությունների միջոցով, ապա չպետք է պատերազմի մեջ մտնենք։ Այնուամենայնիվ, մենք չենք հանձնվի ուժի և բռնության առաջ», - նշել է Իրանի նախագահը։
Նա նաև նշել է էներգասպառման կառավարման և էներգապաշարների, այդ թվում՝ բենզինի, էլեկտրաէներգիայի ու գազի խնայողության կարևորությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել սպառման պատշաճ կառավարում, որպեսզի թույլ չտրվի արտադրության դադարեցում։
Իրանի նախագահը նաև ընդգծել է դժվարությունները հաղթահարելու և կայուն զարգացում ապահովելու համար պայմաններ ստեղծելու կարևորությունը՝ օգտագործելով երկրի հնարավորություններն ու ներուժը։


