10 Նոյ
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնն առաջարկել է արգելել երեխաներին օգտագործել արհեստական բանականության որոշ մոդելներ

Մակրոնն առաջարկել է արգելել երեխաներին օգտագործել արհեստական բանականության որոշ մոդելներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է անչափահասների համար վտանգ ներկայացնող արհեստական բանականության որոշ մոդելների օգտագործման արգելքի հնարավորության մասին։

Այս մասին Մակրոնն ասել է Les Echos թերթի հետ զրույցում։

«Եթե ԱԲ օգտագործման որոշակի ձևեր ռիսկեր են ստեղծում երեխաների համար, դրանք պետք է արգելվեն»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Նրա խոսքով՝ մասնագետները պետք է որոշեն, թե ԱԲ-ի հետ փոխազդեցության ո՞ր տեսակներն են վտանգավոր անչափահասների համար։

Ֆրանսիայի առաջնորդն ԱԲ ոլորտում կարգավորման բացակայությունը համեմատել է «Վայրի Արևմուտքի» հետ։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ ներառելով վնասակար մոդելների լիակատար արգելք։

«Մենք աշխատում ենք կառավարությունների և ընկերությունների հետ՝ նախնական աուդիտի և հավաստագրման սկզբունքն ամրագրող առաջին կանոնադրությունը մշակելու համար»,- հայտարարել է Մակրոնը։

Նախագահի խոսքով՝ նոյեմբերի 10-11-ը Փարիզի խաղաղության ֆորումում կներկայացվի փաստաթուղթ, որը նպատակ ունի կարգավորել երեխաների կողմից ԱԲ օգտագործումը։

Ֆրանսիական իշխանությունները մտադիր են ապահովել նախաձեռնության իրականացումը եվրոպական մակարդակով, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Կանադայի և այլ երկրների մասնակցությունը։

Մակրոնը նախկինում նաև աջակցել է անչափահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումներին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ