
Վաշինգտոնը չի ակնկալում խաղաղության համաձայնագրի հասնել Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ժամանակ
Վաշինգտոնը չի ակնկալում խաղաղության համաձայնագրի հասնել Աբու Դաբիում (ԱՄԷ) կայանալիք բանակցությունների ժամանակ, սակայն նախատեսում է պարզաբանել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները հակամարտության կարգավորման հարցում. գրել է CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը՝ ամերիկացի պաշտոնյային հղումով։
«ԱՄՆ-ն չի ակնկալում հակամարտությունը լուծել Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ժամանակ, սակայն ցանկանում է, որ կողմերից յուրաքանչյուրը պարզաբանի իր դիրքորոշումը, որպեսզի հետո կարողանան փոխզիջումների հասնել», - գրել է նա X սոցիալական ցանցում։
ԱՄՆ-ն ցանկանում է, որ ռուսները համաձայնեն բազմակողմ բանակցությունների՝ Եվրոպայի մասնակցությամբ։ Ուշադրության կենտրոնում հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունն է, քանի որ երկու կողմերն էլ պետք է հասկանան, թե «ինչ իրավիճակի են հանգելու»։
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Քուշներն ու Ուիթքոֆը կարող են շուտով հանդիպել Պուտինի և Զելենսկիի հետ՝ կախված նրանից, թե ինչպես կընթանան առաջիկա օրերը։


