
Զինծառայողի մահվան դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
Զինծառայող Տ.Ս․-ի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը). հայտնում է Քննչական կոմիտեն։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով։


