
ԱՄՆ-ն կարող է ապասառեցնել Իրանի 9 միլիարդ դոլարի ակտիվները
ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական շփումների շրջանակում քննարկվում են Թեհրանի ակտիվների ապասառեցման, ուրանի հարստացման մակարդակի նվազեցման և երկիր միջազգային միջուկային տեսուչների վերադարձի հարցերը։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ աղբյուրներին հղումով։
Ըստ նրանց՝ Քաթարի և Պակիստանի համատեղ նախաձեռնությունը թույլ է տվել վերսկսել լուրջ բանակցությունները Վաշինգտոնի և Թեհրանի միջև։
Համաձայնության հասնելու պարագայում ԱՄՆ-ն կարող է ապասառեցնել իրանական 6-9 միլիարդ դոլարի ակտիվները։ Առաջարկվող համաձայնագիրը նաև նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում և Իրանի ծովային շրջափակման անհապաղ վերացում։
Ըստ հեռուստաալիքի՝ կողմերը մոտ են նախնական համաձայնության, որը թույլ կտա Իրանում ուրանի հարստացումը մինչև 3.67%։
Մեկ այլ կարևոր հարց է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների՝ Իրան վերադարձը: Աղբյուրների համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նրանց աշխատանքի վերսկսման հարցը քննարկելու համար: Սակայն նրանց մանդատը և տեսչական ստուգումների շրջանակը դեռևս որոշված չեն:


