10 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն համարում է, որ նոր կառավարության ղեկավարումը պետք է փոխանցվի իր «Լիկուդ» կուսակցությանը

Նեթանյահուն համարում է, որ նոր կառավարության ղեկավարումը պետք է փոխանցվի իր «Լիկուդ» կուսակցությանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ազգային միասնության կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որի ղեկավարումը պետք է փոխանցվի իր «Լիկուդ» կուսակցությանը։

Նեթանյահուն այս հայտարարությունն արել է տեսաուղերձում։

Նա իր դիրքորոշումը հիմնավորել է այն փաստով, որ հոկտեմբերի 27-ին կայացած Քնեսեթի 26-րդ գումարման ընտրություններում «Լիկուդն» ավելի շատ ձայներ է ստացել, քան մյուս կուսակցությունները։

«Ազգային միասնության կառավարությունը հրատապ անհրաժեշտություն է։ Բնականաբար, նման կառավարությունը պետք է ղեկավարի ամենամեծ կուսակցությունը»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ նոր կառավարությունը պետք է ներառի ազգային ճամբարի բոլոր կուսակցություններին, այդ թվում՝ ուլտրաուղղափառ և սիոնիստական քաղաքական ուժերին։

Իր ելույթում Նեթանյահուն չի անդրադարձել վարչապետի պաշտոնը մեկ այլ քաղաքական առաջնորդի հետ ռոտացիոն կարգով կիսելու հնարավորությանը։

Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարություն ձևավորելու մանդատը հանձնել է ընդդիմության և «Յաշար՛» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին։

Այզենկոտը կունենա 28 օր կառավարություն ձևավորելու համար։ Անհրաժեշտության դեպքում նա կկարողանա խնդրել ևս 14 օր հավելյալ ժամանակ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ