
Ջեյ Դի Վենս- Մոհսեն Ռեզայի սպասվող հանդիպման մասին լուրերն անհիմն են․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անհիմն է անվանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի միջև սպասվող հանդիպման մասին տեղեկությունները։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային հետախուզության վարչության ղեկավար Իբրահիմ Քալընը նախկինում հայտարարել էր, որ քաթարցի միջնորդները պլանավորում են հաջորդ շաբաթ կազմակերպել Ռեզայիի և Վենսի հանդիպումը։
«Նման ակնարկներն ու կեղծ լուրերը բացարձակապես անհիմն են։ Նման հանդիպում անցկացնելու ծրագրեր չկան», - IRNA-ի հետ զրույցում նշել է Արաղչին։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն չի կարող Իրանի հետ հակամարտությունը դադարեցնել ռազմական գործողությունների, տնտեսական ճնշման ուժեղացման և պատժամիջոցների միջոցով։ Միակ ճանապարհը դիվանագիտությունն է և Իրանի պահանջների կատարումը՝ համաձայն իրանական ծրագրի։


