10 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ ներուժը՝ հաշվի առնելով միջազգային լարվածությունը

Պուտինը կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ ներուժը՝ հաշվի առնելով միջազգային լարվածությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներուժը՝ հաշվի առնելով միջազգային լարվածությունը։

ՌԴ ղեկավարի ողջույնը Հավաքական անվտանգության ապահովման միջազգային ֆորումի մասնակիցներին փոխանցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը․ գրում է РИА Новости-ն։

 «ՀԱՊԿ անդամ պետությունները զգալի փորձ են կուտակել կառուցողական համագործակցության գործում։ Միևնույն ժամանակ՝ պարզ է, որ, հաշվի առնելով միջազգային լարվածությունը, կարևոր է կազմակերպության ներուժի հետագա ամրապնդումը և ջանքերի համակարգումը նրա առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար, առաջին հերթին՝ պաշտպանության ոլորտում, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաև կիբեռհանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում», - նշվում է Պուտինի ողջույնում։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ հանդիպումը միավորել է պետական մարմինների, ռազմական գերատեսչությունների, ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչներ, գիտնականներ և փորձագետներ։ Լիագումար նիստերի և կլոր սեղանի քննարկումների ժամանակ նրանք կգնահատեն ժամանակակից մարտահրավերների ազդեցությունը Եվրասիայի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա և կքննարկեն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման միջոցառումները։

«Վստահ եմ, որ ֆորումը կանցկացվի կառուցողական մթնոլորտում, և որ դրա առաջարկներն ու նախաձեռնությունները պահանջված կլինեն գործնական աշխատանքում՝ մեր երկրների ժողովուրդների օգտին», - ընդգծել է Պուտինը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ