
Գազի և հում նավթի գները բարձրացել են միջազգային բորսաներում
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) բնական գազի ֆյուչերսների գները բարձրացել են։
2026 թվականի դեկտեմբեր ամսվա մատակարարման բնական գազի ֆյուչերսների գինը բարձրացել է 0.21%-ով՝ հասնելով 3.29 դոլարի 1 միլիոն BTU-ի (բրիտանական ջերմային միավոր) համար։
Միևնույն ժամանակ՝ Լոնդոնի ICE բորսայում 2026 թվականի հունվարի Brent հում նավթի ֆյուչերսների գինը բարձրացել է 0.96%-ով՝ հասնելով 92.37 դոլարի մեկ բարելի համար։
WTI հում նավթի 2026 թվականի դեկտեմբեր ամսվա մատակարարման գինը նույնպես բարձրացել է 0.64%-ով՝ հասնելով 86.59 դոլարի մեկ բարելի համար։


