11 Նոյ
2026
4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ ֆինանսների նախարարը լքել է իր տունը և տեղափոխվել ռազմաբազա՝ կյանքին ուղղված սպառնալիքների պատճառով․ NYT

ԱՄՆ ֆինանսների նախարարը լքել է իր տունը և տեղափոխվել ռազմաբազա՝ կյանքին ուղղված սպառնալիքների պատճառով․ NYT

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը լքել է Վաշինգտոնի շրջակայքում գտնվող իր տունը և տեղափոխվել ռազմաբազա՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների պատճառով, որոնք ենթադրաբար ստացվել են Իրանից։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ դեռևս պարզ չէ, թե որքան լուրջ են եղել ԱՄՆ ֆինանսների նախարարի դեմ սպառնալիքները։

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան զգուշացրել էր Իրանի կողմից ԱՄՆ քաղաքացիների և պաշտոնյաների վրա հարձակվելու ենթադրյալ ծրագրերի ակտիվացման մասին։ Նա նշել էր, որ որոշ հարձակումների նախապատրաստությունները հասել են առաջադեմ փուլի։

Օգոստոսից ի վեր Բեսենթը ղեկավարում է տնտեսական ճնշման արշավ, որի նպատակն է ֆինանսապես մեկուսացնել Իրանը՝ ավելի խիստ պատժամիջոցների և առևտրային ուղիների նկատմամբ սահմանափակումների միջոցով։ Ըստ աղբյուրների՝ այս դերակատարման պատճառով նա դարձել է վարչակազմի այն պաշտոնյաներից մեկը, ում Իրանը հատկապես ցանկանում է վնաս հասցնել։

Թե որքանով են լուրջ նրան ուղղված սպառնալիքները՝ պարզ չէ։ ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Իրանի հնարավորությունները՝ լայնածավալ հարձակումներ իրականացնելու Միացյալ Նահանգներում կամ արտերկրում, սահմանափակ են։

Ֆինանսների նախարարության խոսնակը հայտարարության մեջ նշել է, որ Բեսենթը «չի ընկրկի իրանական վարչակարգի սպառնալիքների առջև»՝ հավելելով, որ նա շարունակում է հավատարիմ մնալ Իրանի տնտեսությունը սեղմելուն ուղղված արշավի իրականացմանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ