
Հուսով եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ապագայում է՛լ ավելի կբարելավվեն․ Լիտվայի նախագահ
Հուսով եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ապագայում է՛լ ավելի կբարելավվեն․ հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։
«Մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ միշտ շատ լավ են եղել, և մենք միշտ փորձել ենք հավասարակշռված մոտեցում պահպանել Կովկասի երկու երկրների նկատմամբ։ Ես շատ լավ անձնական հարաբերություններ ունեմ նախագահ Ալիևի հետ։ Հուսով եմ, որ այսօր հնարավորություն կունենամ հանդիպելու նրա հետ և քննարկելու որոշ երկկողմ հարցեր», - նշել է նա։


