
Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ Պուտինը հորդորել է ԱՄՆ-ին աշխատել եվրոպական երկրների հետ՝ որոշելու՝ նրանք ինչ են ցանկանում
Ռուսաստանը կցանկանար, որ Միացյալ Նահանգներն աշխատեր եվրոպական երկրների հետ՝ որոշելու, թե արդյոք նրանք ցանկանում են խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ամերիկացի բանագնացների հետ հանդիպման ժամանակ․ գրում է rosbalt.ru-ն։
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները նույնպես բարձրացրել է ուկրաինական հարցի կարգավորմանը Եվրոպայի մասնակցության թեման։ Նա նշել է, որ Վաշինգտոնը տեսնում է եվրոպացիների ցանկությունը՝ միանալ բանակցություններին և վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը:
Քուշները նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկումներ է սկսել եվրոպացիների հետ մայրցամաքի անվտանգության ճարտարապետության վերաբերյալ: Նա հույս է հայտնել, որ Կրեմլում կայանալիք հանդիպումը թույլ կտա նրանց քննարկել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղիները:
Ավելի վաղ բանակցությունների ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում գտնվող օտարերկրյա զորքն օրինական թիրախ կլինի Ռուսաստանի զինված ուժերի համար:


