
Վան Գոգի «Ծաղկող շագանակենիներ» կտավը վաճառվել է ռեկորդային գնով
Վինսենթ վան Գոգի «Ծաղկող շագանակենիներ» կտավը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ ավելի քան 190 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ կտավը դարձել է նկարչի՝ երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկարժեք ստեղծագործությունը։
Նկարիչն այս գործը վրձնել է 1890-ին։ Աշխատանքում պատկերված է ֆրանսիական գյուղ։ Այն պատկանում է Վան Գոգի ստեղծագործական ուշ շրջանին։ Արժեքով այն գերազանցել է Վան Գոգի 1888 թվականի «Նոճիների այգին» կտավին, ինչը 2022 թվականին վաճառվել էր ավելի քան 117 միլիոն դոլարով։


