ABCMEDIA
ՆԱՏՕ-ի տարածքի կամ ՆԱՏՕ-ի գործընկերներից որևէ մեկի վրա Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիք չեմ տեսնում. Գերմանիայի պաշտպանության նախարար

ՆԱՏՕ-ի տարածքի կամ ՆԱՏՕ-ի գործընկերներից որևէ մեկի վրա Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիք չեմ տեսնում. Գերմանիայի պաշտպանության նախարար

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ այս պահին Ռուսաստանի կողմից սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որևէ գործընկեր երկրի նկատմամբ։

«Ներկայում ՆԱՏՕ-ի տարածքի կամ ՆԱՏՕ-ի գործընկերներից որևէ մեկի վրա Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիք չեմ տեսնում»,- ասել է Պիստորիուսը՝ Bild-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ այժմ Ռուսաստանը կենտրոնացած է հատուկ ռազմական գործողության անցկացման վրա, «իսկ այլ  խոշորամասշտաբ արշավների պատրաստելու համար Մոսկվային մի քանի տարի հարկավոր կլինի»։

Միևնույն ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, թե «Ռուսաստանին զսպելու մեխանիզմ է անհրաժեշտ՝ Սառը պատերազմի ժամանակ եղածի օրինակով»։

«Իսկ Սառը պատերազմը շատ ավելի կանխատեսելի էր, քան այն իրավիճակը, որում այսօր ենք գտնվում»,- ասել է նա։