23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինական կրակահերթից Բելգորոդում կին է վիրավորվել

Ուկրաինական կրակահերթից Բելգորոդում կին է վիրավորվել

Ուկրաինական ԶՈւի կողմը կրակահերթի տակ է վերցրել Բելգորոդի շրջանի Գրայվորոնսկի քաղաքային շրջանի գյուղերից մեկը. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:



«Ուկրաինայի Զինված ուժերի կրակոցների տակ է հայտնվել Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Մոկրայա Օրլովկա գյուղը, կա մեկ տուժած՝ կինը դեմքի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել, տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հոսպիտալացնելու կարիք չի եղել»,- գրել է մարզի ղեկավարը Վյաչեսլավ Գլադկովը։



Նա նաև հայտնել է, որ վնաս է հասցվել բնակելի երկու տան, վնասվել են ապակիները, տան դիմային հատվածները, ցանկապատեր, ինչպես նաև գազամատակարարման ցանցը։



Բելգորոդի շրջանի սահմանամերձ տարածքները ուկրաինական զինված ուժերի կողմից գնդակոծվում են 2022 թվականի փետրվարի 24-ից։ Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Այս առումով տարածաշրջանն ունի ահաբեկչական սպառնալիքի «դեղին» (բարձր) մակարդակ։ Սահմանամերձ 15 բնակավայրերում արտակարգ դրություն է հայտարարված։