Ուկրաինական կրակահերթից Բելգորոդում կին է վիրավորվել
Ուկրաինական ԶՈւ–ի կողմը կրակահերթի տակ է վերցրել Բելգորոդի շրջանի Գրայվորոնսկի քաղաքային շրջանի գյուղերից մեկը. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Ուկրաինայի Զինված ուժերի կրակոցների տակ է հայտնվել Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Մոկրայա Օրլովկա գյուղը, կա մեկ տուժած՝ կինը դեմքի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել, տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հոսպիտալացնելու կարիք չի եղել»,- գրել է մարզի ղեկավարը Վյաչեսլավ Գլադկովը։
Նա նաև հայտնել է, որ վնաս է հասցվել բնակելի երկու տան, վնասվել են ապակիները, տան դիմային հատվածները, ցանկապատեր, ինչպես նաև գազամատակարարման ցանցը։
Բելգորոդի շրջանի սահմանամերձ տարածքները ուկրաինական զինված ուժերի կողմից գնդակոծվում են 2022 թվականի փետրվարի 24-ից։ Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Այս առումով տարածաշրջանն ունի ահաբեկչական սպառնալիքի «դեղին» (բարձր) մակարդակ։ Սահմանամերձ 15 բնակավայրերում արտակարգ դրություն է հայտարարված։