
Քուշները հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցություններից առաջ Ուիթկոֆի հետ հանդիպումներ կանցկացնի եվրոպացիների հետ
Ամերիկյան կողմը, Արաբական Միացյալ Էմիրություններում Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցություններից առաջ, կապեր կհաստատի իր արևմտյան գործընկերների հետ․ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները։
«Մինչև Աբու Դաբիում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ երկօրյա եռակողմ բանակցությունների մեկնարկը, ես և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կհանդիպենք մեր գործընկերների հետ, որպեսզի շարունակենք եվրոպական անվտանգության և հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի ապագայի հարցերի շուրջ վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրականացվող սերտ խորհրդակցություններն ու համակարգումը»,- գրել է Քուշները X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ խոսքը Ուկրաինայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների մասին է։
Քուշները հավելել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև ուղիղ համագործակցություն։
«Ի վերջո, համապարփակ և երկարաժամկետ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ կլինի նաև Ռուսաստանի և մեր եվրոպացի գործընկերների միջև ուղիղ համագործակցություն՝ անվտանգության ավելի լայն հարցերի շուրջ, որոնք առնչվում են այդ երկրներին»,- ընդգծել է նա։
Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին՝ երեքշաբթի օրը, Աբու Դաբիում։


