
Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ» ընկերության բենզին տեղափոխող ավտոցիստեռնը․ Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 190-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Միրհամեդ Մ.-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարն ու 42-ամյա Գրիգոր Հ.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոցիստեռնը. գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոցիստեռնը գլխիվայր մասամբ հայտնվել է դաշտում, և սկսվել է բենզինի արտահոսք։
Փրկարարները դադարեցրել են բենզինի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բենզին տեղափոխող ավտոցիստեռնը հաշվառված է «Ֆլեշ» ընկերության հաշվեկշռում։


