
Հռոմի Պապը առողջական խնդիրների պատճառով չեղարկել է շաբաթօրյա ընդունելությունը
Հռոմի Պապ
Ֆրանցիսկոսի հետ շաբաթ օրը նախատեսված բոլոր պաշտոնական հանդիպումներն ու ընդունելությունները
չեղարկվել են, Ֆրանցիսկոս Երկրորդը թեթև հարբուխ է տանում։ Այս մասին տեղեկացրել է
Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավար Մատտեո Բրունին։
«Այսօր առավոտյան նախատեսված ընդունելությունները հետաձգվում են՝ Պապի մոտ հայտնաբերված թեթև հարբուխի պատճառով»,-
ասել է Բրունին։
Այսօր առավոտյան Հռոմի Պապը պետք է հանդիպեր Գվինեա-Բիսաուի Հանրապետության նախագահ
Ումարու Սիսոկու Էմբալոյի հետ։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ծնկների ցավի պատճառով վերջին ժամանակներս տեղաշարժվում է հաշմանդամի
սայլակով։ Ամռանն էլ 86-ամյա Պապին վիրահատել էին։