ABCMEDIA
Հռոմի Պապը առողջական խնդիրների պատճառով չեղարկել է շաբաթօրյա ընդունելությունը

Հռոմի Պապը առողջական խնդիրների պատճառով չեղարկել է շաբաթօրյա ընդունելությունը

Հռոմի Պապ
Ֆրանցիսկոսի հետ շաբաթ օրը նախատեսված բոլոր պաշտոնական հանդիպումներն ու ընդունելությունները
չեղարկվել են, Ֆրանցիսկոս Երկրորդը թեթև հարբուխ է տանում։ Այս մասին տեղեկացրել է
Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավար Մատտեո Բրունին։

«Այսօր առավոտյան նախատեսված ընդունելությունները հետաձգվում են՝  Պապի մոտ հայտնաբերված թեթև հարբուխի պատճառով»,-
ասել է Բրունին։

Այսօր առավոտյան Հռոմի Պապը պետք է հանդիպեր Գվինեա-Բիսաուի Հանրապետության նախագահ
Ումարու Սիսոկու Էմբալոյի հետ։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ծնկների ցավի պատճառով վերջին ժամանակներս տեղաշարժվում է հաշմանդամի
սայլակով։ Ամռանն էլ 86-ամյա Պապին վիրահատել էին։