Ոստիկանությունում ստիպել են ինձ, որ ցուցմունք տամ Լևոն Քոչարյանի ու Անդրանիկ Թևանյանի դեմ․ Ավագանու անդամ
Երևանի ավագանու ,«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը տեսաուղերձով դիմել է գործընկերներին։
Նա տեղեկացրել է, որ քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից, համարում է, որ միայն այդ երկրում է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։
«Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն անձանց ու ուժերի նկատմամաբ, որոնք ցանկանում են երկիր ունենալ։
Փաշինյանն ու նրա ուժային կառույցները քիչ է, որ ծախեցին Արցախը, ծախում են նաև Հայաստանը»,-ասել է Հայրապետյանը տեսանյութում։
Նա տեղեկացնում է, որ ոստիկանությունում իրեն ստիպել են ցուցմունք տալ իր ղեկավարության դեմ։
«Նրանք ինձ ստիպել են ցուցմունք տալ Լևոն Քոչարյանի, Անդրանիկ Թևանյանի դեմ»,-ասել է ավագանու անդամը։