ABCMEDIA
Ոստիկանությունում ստիպել են ինձ, որ ցուցմունք տամ Լևոն Քոչարյանի ու Անդրանիկ Թևանյանի դեմ․ Ավագանու անդամ

Ոստիկանությունում ստիպել են ինձ, որ ցուցմունք տամ Լևոն Քոչարյանի ու Անդրանիկ Թևանյանի դեմ․ Ավագանու անդամ

Երևանի ավագանու ,«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը տեսաուղերձով դիմել է  գործընկերներին։

Նա տեղեկացրել է, որ քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից, համարում է, որ միայն այդ երկրում է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։

«Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն անձանց ու ուժերի նկատմամաբ, որոնք ցանկանում են երկիր ունենալ։

Փաշինյանն ու նրա ուժային կառույցները քիչ է, որ ծախեցին Արցախը, ծախում են նաև Հայաստանը»,-ասել է Հայրապետյանը տեսանյութում։

Նա տեղեկացնում է, որ ոստիկանությունում իրեն ստիպել են ցուցմունք տալ իր ղեկավարության դեմ։

«Նրանք ինձ ստիպել են ցուցմունք տալ Լևոն Քոչարյանի, Անդրանիկ Թևանյանի դեմ»,-ասել է ավագանու անդամը։