Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 4 երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին գիշերը 4 երկրաշարժ է տեղի ունեցել․ այս մասին հայտնում է Ղրղզստանը` վկայակոչելով երկրի Գիտությունների ազգաին ակադեմիայի սեյսմոլոգիական ինստիտուտը։
Ստորգետնյա առաջին ցնցումը եղել է 4,5 մագնիտուդ, դրան հաջորդել է ևս 3–ը։ Ամենաուժեղ ցնցումը եղել է 5,9 մագնիտուդ։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում, ոչ շատ հեռու այն հատվածից, որտեղ հունվարի 23-ին 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ էր եղել։
Նշենք, որ Ղրղզստանում էլ էր հունվարի 23-ին ուժեղ երկրաշարժ արձանագրվել։ Էպիկենտրոնը Չինաստանում էր, իսկ ցնցումները զգացվել են Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրներում։