
Գերմանիայում տրանսպորտի 90 հազար աշխատակիցներ գործադուլ են անում
Գերմանիայում հասարակական տրանսպորտի շուրջ 90 հազար աշխատակիցներ գործադուլ են հայտարարել։ DPA գործակալության տվյալներով՝ ավտոբուսների, տրամվայի ու մետրոյի տեղաշարժը սահմանափակված է 80 քաղաքներում։ Արհմիությունը գործադուլի կոչ է արել։
Ակցիայի մասնակիցները պահանջում է բարելավել աշխատանքային պայմանները և բարձրացնել 130 տրանսպորտային ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձերը։ Գործադուլներ չկան միայն մեկ դաշնային նահանգում՝ Բավարիայում։