27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սկեսրայրս, լինելով հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների ու զրկվել ազատությունից․ Լուսինե Թովմասյան

Սկեսրայրս, լինելով հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների ու զրկվել ազատությունից․ Լուսինե Թովմասյան

Հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն անդրադարձել է ամուսնու հոր՝ «Սիներջի» ընկերութան հիմնադիրն ու տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կալանավորմանը։

«Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորտներում որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանը սպասել իր ընտանիքի կողքին:

Այսօր նրան կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: Եվ դա արվում է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ պայքարում է:

Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ` մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց` անչափահաս երեխաներ ունենալու փաստը»: