ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներին փորձում են հավաքագրել՝ ահաբեկչական խմբավորումների անդամ դարձնելու նպատակով․ Պեսկով
ՀԱՊԿ անդամները միասնաբար
պայքարում են իրենց երկրներում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից
իրականացվող հավաքագրումների դեմ։ Այս մասին
հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ՀԱՊԿ անդամ երկրներում կան հավաքագրողներ։ Նրանք փորձում են այդ երկրների քաղաքացիներին հավաքագրել՝ նրանց այլ տարածաշրջաններում, աշխարհի այլ երկրներում
գործող անօրինական ահաբեկչական խմբավորումների և կազմավորումների անդամ դարձնելու համար։
Նրանց հաջողվում է որոշ քաղաքացիների ներգրավել այդ հանցավոր գործունեության մեջ»,-
ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ
երկրները առաջն օրը չէ, որ միասին պայքարում են այս երևույթի դեմ։
«Առկա է քաղաքական
կամք՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար, այդ մասին ընդգծվել է ՀԱՊԿ գագաթնաժողովին»,-
ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցի ժամանակ։