ABCMEDIA
ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներին փորձում են հավաքագրել՝ ահաբեկչական խմբավորումների անդամ դարձնելու նպատակով․ Պեսկով

ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներին փորձում են հավաքագրել՝ ահաբեկչական խմբավորումների անդամ դարձնելու նպատակով․ Պեսկով

ՀԱՊԿ անդամները միասնաբար
պայքարում են իրենց երկրներում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից
իրականացվող  հավաքագրումների դեմ։ Այս մասին
հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ՀԱՊԿ անդամ երկրներում կան հավաքագրողներ։ Նրանք փորձում են այդ  երկրների քաղաքացիներին հավաքագրել՝  նրանց այլ տարածաշրջաններում, աշխարհի այլ երկրներում
գործող անօրինական ահաբեկչական խմբավորումների և կազմավորումների անդամ դարձնելու համար։
Նրանց հաջողվում է որոշ քաղաքացիների ներգրավել այդ հանցավոր գործունեության մեջ»,-
ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ
երկրները առաջն օրը չէ, որ միասին պայքարում են այս երևույթի դեմ։

«Առկա է քաղաքական
կամք՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար, այդ մասին ընդգծվել է ՀԱՊԿ գագաթնաժողովին»,-
ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցի ժամանակ։