ABCMEDIA
Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան

Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան

Այսօր,   եթե Նիկոլ Փաշինյանը պարտադրված խաղաղության պայմանագիր
կնքի, կհամարվի կրկնակ kապիտուլյանտ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հարցին
պատասխանելով ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կոնկրետ ես չգիտեմ թե ինչ տեքստ ու տեսք ունի 
այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը:

 Այլ երկրների մամուլից
ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք
նոր զիջումների, ամեն անգամ:

 Եվ դա ինչպես կարելի
է կոչել խաղաղոթյան պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այդիսի պայմանագիրը,
ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը
նույն կապիտուլյացիան է:

 Հիշում եք, որ նոյեմբերի
9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես
վստահ եմ՝ այսպիսի խաղաղության պայմանագրի ստորագրվելուց  հետո,  նա
կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»:

 Անարդար խաղաղությունը
պատճառ է նոր պատերազմի»,- ասել է Սերժ Սարգսյանը: